Կենսաբանական ակտիվ սննդային հավելում
Պրոբիոտիկ, պրեբիոտիկ և էնթերոսորբենտ։
Պարունակում է՝
Պրոբիոտիկներ 5*10 8 աստիճան ԳԱՄ
Lactobacillus acidophilus
Շտամերն ունեն բարձր անտագոնիստական ակտիվություն ախտածին մանրէների նկատմամբ։
Կաթնաթթվային բակտերիաների բջիջները ադսորբցված են ակտիվացրած ցեոլիտների վրա։ Պրեբիոտիկը ստանում ենք պատենտավորված տեխնոլոգիայով գետնախնձորից, որն աճեցվում է հատուկ վերահսկողությամբ, բացառելով որևէ քիմիական պարարտանյութի օգտագործումը: 100%-ոց բնական պրեբիոտիկ է։
Գետնախնձորի կազմի մեջ մտնում են պեկտիններ, շաքարներ, հանքային աղեր, կալիումի, երկաթի, ցինկի, սիլիցիումի միացություններ,սպիտակուցներ, ամինաթթուներ և մեծ թվով վիտամիններ A,E,C,B1,B2։
Ցեոլիտը հրաբխային –նստվածքային ծագման միներալ է, որը ունի երեք առանձնակի ընդգծված, սորբցիոն, իոնոփոխանակման և կատալիտիկ հատկություններ: Անվանումը առաջացել է հունարեն «ZEO» - եռացող և «Lithos»-քար բառերից: Ցեոլիտը իրենից ներկայացնում է SiO4 և AlO4 ալյումոսիլիկատթթվածնային քառանիստ էլեմենտներից բախկացած բյուրեղացանց, որոնց արանքներում գտնվում են խոռոչներ,որոնցում տեղավորված են կատիոններ (K+, Na+, Ca++ և այլն) և ջուր:
Բուժիչ նպատակների համար օգտագործվում է ցեոլիտներից կլինոպտիլոլիտ տեսակը:
Ցեոլիտի ամենակարևոր հատկությունը օրգանիզմի հիմնային կարգավիճակի(pH=7,35-7,45) ապպահովումն է, ճնշելով թթվային տիրույթում ակտիվորեն աճող ախտածին մանրէների, վիրուսների և սնկերի բազմացումը:
-ցեոլիտը հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ և օրգանիզմում չեզոքացնում է ազատ ռադիկալային միացությունները, որոնց ներկայությունը հնարավորություն է տալիս 60-ից ավելի հիվանդությունների զարգացմանը(աթերոսկլեռոզ, քաղծկեղ,ինֆարկտ,ինսւլտ և այլն):
- ցեոլիտը կլանում և հեռացնում է օրգանիզմից կոնցեռոգեն նյութերը, որոնք առաջանում են պահածոյացման, տապակման, ապխտման, ծխեցման և սննդի այլ վերամշակման ժամանակ:
-ցեոլիտը խթանում է իմունային համակարգի աշխատանքը, արդյունքում օրգանիզմը ակտիվորեն պայքարում է տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ:
-ցեոլիտը կարգավորում է օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռությունը, որի երկարատև խախտումը նպաստում է շաքարախտի, երիկամների, գաստրոէնտերիտի և այլ հիվանդությունների զարգացմանը:
Ինչպե՞ս է աշխատում.
Ադսորբցված պատրաստուկը ապահովում է պրոբիոտիկի բարձր կպչողականություն աղիների լորձաթաղանթի վրա, որն ապահովում է նորմալ միկրոֆլորայի արագ զարգացումը, որի արդյունքում վերականգնվում է նորմալ միկրոֆլորան և ճնշվում է հիվանդածին մանրէների աճը։
Ստամոքսին հասնելով պրեբիոտիկի մանրաթելերը կլանում են ջուրը և վերածվում են գելանման զանգվածի, որը պատում է լորձաթաղանթները և պաշտպանում նրանց գրգռվածությունից։
Անցնելով առաջ՝ գելանման զանգվածը կլանում է ճարպեր, պարզ շաքար և տոքսիններ, որոնք օրգանիզմ են ներթափանցում սննդի հետ։ Մանրաթելերը անփոփոխ հասնում են հաստ աղիք, որտեղ ֆերմենտավորվում են օգտակար բակտերիաներով և խթանում նրանց ակտիվ աճը։
Առողջ միկրոֆլորան ակտիվացնում է իմունային բջիջները, որոնք պայքարում են արյան շրջանառության մեջ ներթափանցող հիվանդածին բակտերիաների և վիրուսների դեմ։
Սնունդն ավելի լավ է մարսվում աղիքներում։ Բարձրացնում է սննդարար նյութերի, վիտամինների և հանքանյութերի յուրացումը։ Կալցիումի ավելի ակտիվ յուրացման շնորհիվ աճում է ոսկրերի խտությունը։
Միկրոֆլորայի կողմից սինթեզված տարբեր ճարպաթթուներ (SCFA) ունեն փափկացնող ազդեցություն և բարենպաստ են ազդում հաստ աղիքի աշխատանքի վրա։
Երկար մոլեկուլները տրոհվում են, վերածվելով ֆրուկտոզայի և օլիգոշաքարի, որոնք հաստ աղիքի պատերով ներծծվում են արյան մեջ։
Բարելավելով գլյուկոզայի նյութափոխանակությունը և լյարդի ֆունկցիան կանխում է արյան մեջ խոլեստերինի կուտակումը։ Երակները պահպանում են իրենց առաձգականությունը և չեն «խցանվում» աթերոսկլերոտիկ գնդիկներով։
Ֆրուկտոզան, ինչպես նաև գլյուկոզան, ներառված են բջիջներում տեղի ունեցող նույն էներգետիկ գործընթացներում։ Բայց դա անում է առանց հորմոնային ինսուլինի, որն առանձնահատուկ նշանակություն ունի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։Մարդը ստանում է անհրաժեշտ էներգետիկ սնուցում առանց հիպերգլիկեմայի ռիսկի։
Հանդիսանում է լրացուցիչ ինուլինի, մակրո և միկրո էլեմենտների աղբյուր։
Երեք բաղադրիչների համակցությունը իր հատկություններով գերազանցում է յուրաքանչյուրին առանձին-առանձին։
Ադսոբցված պրոբիոտիկի բջիջները անվնաս անցնում են ստամոքսի թթվային միջավայրով և թափանցում աղիքային տրակտ։
Նախատեսված է դիսբակերիոզի և տարբեր բնույթի թունավորումների բուժման համար, ինչպես նաև, չեզոքացնում է սննդային ալերգենները։
Նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության և աթերոսկլերոզի առաջացման վտանգը, կարգավորելով խոլեստերինի մակարդակը և արյան PH-ը, քիմիական և ճառագայթային բուժման ինտոքսիկ ազդեցությունը։
Նպաստում է՝
- Աղիքային առողջ միկրոմիջավայրի ձևավորմանը և վերականգնմանը
2. «վատ» խոլեստերինի նվազեցմանը արյան մեջ - Իջեցնում է արյան ճնշումը
- Կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացումը
- Մագնեզիումի յուրացմանը, որն ազդում է մոտ 300 ֆերմենտների ակտիվացմանը, որոնք
պատասխանատու են սրտանոթային համակարգի ֆունկցիաների կարգավորմանը
- Իմունիտետի ձևավորմանը
- Բարելավում օրգանիզմի դիմադրողականությունը
- Տոնուսի բարձրացմանը
- Կանխում է ախտածին մանրէների աճը և զարգացումը
- Օստեոպարոզի և ռևմատոյիդ արթրիտի բուժմանը
- Օրգանիզմի դիմադրողականության ամրապնդմանը
- B, PP, K վիտամինների սինթեզմանը
- D, E վիտամինների, երկաթի, կալցիումի, յոդի, սելենի յուրացմանը:
Օգնում է նվազեցնել կալորիաների քանակությունը, կանխել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումները և նվազեցնել լյարդի ծանրաբեռնվածությունը։
Օգնում է հաղթահարել փորկապությունը/փորլուծությունը և դրանից առաջացած հետևանքները։
Օգտակար է վիրուսային հեպատիտ B կամ վիրուսային հեպատիտ C ունեցող քրոնիկ հիվանդների համար։ Կրճատում է օգտագործվող կալորիաների քանակը և բարելավում նյութափոխանակությունը։
Օգտագործումը կարող է կանխարգելել ավելորդ կամ թերի քաշի հետ կապված բարդությունների զարգացումը։
Վերականգնում է աղիքային միկրոֆլորան անտիբիոտիկներից, թունավորումից, մարսողական համակարգի հիվանդություններից, սթրեսից հետո։ Ընդ որում, այն չի ճնշում աղիքների աշխատանքը և կախվածություն չի առաջացնում։
Օրգանիզմից կլանում և հեռացնում է թունավոր նյութեր, ինչի արդյունքում էլ իջեցնում է լյարդի ծանրաբեռնվածությունը և օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը։
Հեռացնում է սննդային ալերգենները, կարգավորում է մարսողությունը և նյութափոխանակությունը։
Բյուրեղացանցում թթվածնի ատոմների բացասական լիցքերի ավելցուկը հնարավորություն է տալիս կլանելու ծանր մետաղներ, ռադիոնուկլեիդներ, թունավոր գազեր, կապար, սնդիկ, կադմիում, մկնդեղ, ցեզիում, ստրոնցիում նաև խմորիչ սնկեր, բորբոս և այլ վնասակար օրգանական միացություններ։
Ապահովում է կալցիումի հնարավորինս լիարժեք յուրացումը, որն ավելացնում է ոսկրերի խտությունը և ծավալը։ Օգտագործումը կկանխի օստեոպարոզը։
Պահպանում է աղիների լորձաթաղանթը։
Ցուցված է՝
- Հակաբիոտիկների
- Քիմիոթերապիայի
- Ճառագայթաբուժության
- Ներքին կամ արտաքին թունավորման
- Վիրահատությունների բացասական հետևանքների կանխարգելման և բուժման համար։
Արտադրվում է պատենտավորված տեխնոլոգիայով միայն Հայաստանի Հանրապետությունում: